News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Orogen Gold» ընկերությունը հայտարարել է հորատման սարքավորումների մոբիլիզացման մասին՝ 2014 թվականին Հայաստանի Մուծքի  ոսկու հանքում ալմաստի հորատման ծրագիրը վերագործարկելու համար: «Mining Global» ամսագիրը գրում է, որ ընկերության թիրախն են լինելու ավելի վաղ ընդլայնված ոսկու կազմավորումները եւ վերջերս բացահայտված մի քանի խոշոր երկրաֆիզիկական անոմալիաները. ծրագրվում է հորատել նվազագույնը 3.000 մետր:

Այս կապակցությամբ «Orogen Gold»-ի գործադիր տնօրեն Էդ Սլոուին մեկնաբանել է. «Ելնելով 2013 թվականին ալմաստի հորատման եւ երկրաֆիզիկական վերջին ծրագրի հուսադրող արդյունքներից, ինչի հետեւանքով մի քանի նոր նշանակալի թիրախ բացահայտվեց,մենք ուրախ ենք հայտարարել հորատման սարքավորումների մոբիլիզացման մասին՝ 2014 թվականին Մուծքում հորատման աշխատանքներ սկսելու նպատակով»:

Մուծքի հանքավայրը տեղակայված է Հայաստանի հարավային հատվածում, ծովի մակարդակից շուրջ 2.000 մետր բարձրությամբ, մայրաքաղաք Երեւանից 3 ժամվա հեռավորությամբ: Փորձագետներն այս ծրագիրն ընտրել էին 2013 թվականի սկզբին, նշված ոսկու հանքավայրում փորձարարական հանքայնացման բացման մասին տեղեկություն ստանալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ