News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր՝ հուլիսի 9-ին, հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան հենակետերից մեկն է այցելել:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ծառայության վարման պայմանների, նյութատեխնիկական բազայի հետ, զրուցել անձնակազմի հետ:

Սեյրան Օհանյանը այսօր մասնակցել է նաեւ Երեւանի Նուբարաշեն թաղամասի նոր ուսումնական կենտրոնի եւ հրաձգարանի բացման արարողությանը: Պաշտպանության նախարարը ընդգծել է ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման, տեխնիկական բազայի համալրման կարեւորությունը: Նոր հրաձգարանը նախատեսված է Երեւանում տեղակայված բոլոր ստորաբաժանումների համար:

Նշենք, որ նոր հրաձգարան նախարարը ուղղաթիռով էր ժամանել: Նա զննել է ուսումնական կենտրոնը եւ նույնիսկ մի քանի կրակոց արձակել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ