News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով` սեռական օրգանում թմրամիջոցը պահելու եղանակով տեղափոխելու համար ԻԻՀ քաղաքացի Էլհամ Շիրխանին դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, թեեւ որոշ դրվագներով արդարացվեց։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, գործով անցնող մյուս ամբաստանյալ Զոհրաբ Ստեփանյանն էլ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալ Էլհամ Շիրխանին դատապարտել 15 տարվա, իսկ Զոհրաբ Ստեփանյանին՝ 4,5 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալների պաշտպանները տեղեկացրեցին, որ  առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էլհամ Շիրխանին, 2013 թվականի նոյեմբերի 8-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, իր սեռական օրգանում` հեշտոցում պահելով, Հայաստան ապօրինի տեղափոխել է 23,67 գրամ ընդհանուր քաշով, ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ քաշով մաքուր քաշով «մետամֆետամին», 86 հատ՝ ընդհանուր 0,43 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր: Դրանք  տեղափոխել է Երեւան՝ իր ծանոթին՝ Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու նպատակով:

Սակայն ըստ նախաքննական վարկածի` Զ.Ստեփանյանը  չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, բերման են ենթարկել նրան եւ էլհամ Շիրխանիին, որի անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են։ է.Շիրխանիի մոտ հայտնաբերվել են նաեւ հոգեմետ նյութ հանդիսացող ընդհանուր 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել՝ իր կողմից օգտագործելու նպատակով:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ