News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերում կորուստների մեծ մասը տեղի է ունենում հակառակորդի գործողությունների հետեւանքով: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշենք, որ ասուլիսը կայացել է Ադրբեջանի հետ սահմանակից հենակետերից մեկում:

«Հայ զինվորականները, ովքեր ամենօրյա մարտական հերթապահություն են իրականացնում, հերոսներ են: Նրանք, ովքեր իրենք կյանքն են տվել, այդ արել են հանուն խաղաղության»,- նշեց նախարարը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայման մասին հարցին՝ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ նման հարցը կարող է լուծվել բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը յուրահատուկ է հենց նրանով, որ երկար ժամանակ առանց երրորդ ուժերի միջամտության հաջողվում է պահպանել դյուրաբեկ խաղաղության իրավիճակը: Ընդ որում, ուժերի հավասարակշռությունը պահպանվում է հայկական Զինուժի ոգու եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ