News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բուժման կուրսն ավարտելուց հետո Հայաստան վերադարձած դերասան Կարեն Մկրտչյանը հրապարակել է փաստաթղթերր, որոնցում երեւում է, թե որքան գումար է ծախսել Գերմանիայում`  հիվանդանոցում ստացած բուժումների, վիրահատության եւ հյուրանոցում մնալու համար: 

«Հիվանդանոցային բոլոր հաշիվները կան, հյուրանոցային բոլոր հաշիվները կան. որտեղ է մնացել, ինչ պրոցեդուրաներ է անցել: Վիրահատությունից 3 ամիս  հետո պետք է եւս մեկ միջամտություն անցնի: Հաշվեհամարում դեռ 14 հազար եվրոյի չափ գումար կա, որով ինքը հոկտեմբերին պետք է գնա ու նորից հետ գա»,- NEWS.am-ին ասաց Կարենի կինը` Մարիա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ալեքսանյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը խաբեությամբ կերել է իրեն հանգանակած 80,000 եվրոն»: Ֆեյսբուքյան օգտատերը կասկած էր հայտնել, թե Կարեն Մկրտչյանը ազատամարտիկ է եղել: Նա գրել էր, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, ինչը բուժելու համար անհրաժեշտ էր 80,000 եվրոյից ավելի քիչ գումար:

«Հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և խնդրում է նրան իրենո ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը պահանջվող ծախսերի մասին: Կարենն իհարկե դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80,000 եվրո արժողությամբ վիրահատռություն չեն անում»,-գրել էր օգտատերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու: Կարեն Մկրտչյանը բուժման կուրսը ավարտել եւ Հայաստան էր վերադարձել հուլիսի 7-ին:

Լուսանկարները՝ «Aysor.am»-ի 

Տպել
Ամենաշատ