News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հուլիսի 8-ին, ժամը 18։00-ի սահմանում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ մեծ վնաս հասցնելով հացահատիկի ցանքատարածություններին եւ բանջաբոստանային կուլտուրաներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամենից շատ տուժել են Գյուլագարակի, Գարգառի, Հոբարձի, Կուրթանի, Վարդաբլուրի ցանքատարածությունները։ Որոշ համայնքներում  նախնական հաշվարկներով ուժգին կարկուտի հետևանքով 100 տոկոս կորուստ է գրանցվել:

Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանի խոսքով՝ կարկուտը թերեւս այդքան մեծ վնաս չէր հասցնի, եթե Դսեղում տեղակայված հակակակարկտային կայաններից ժամանակին կրակեին եւ ցրեին կարկտաբեր ամպերը։

«Երեւի ուշ կրակեցին, կամ կարկուտը երկար եկավ։ Մի պատճառ կար, որ չկարողացան հասցնել»,- ասաց գյուղապետը։

Խոշոր են վնասները նաև տնամերձ հողամասերում, տանիքները ևս վնասված վիճակում են: Գյուղացիների մեծ մասը վարկեր է վերցրել, վարձակալել հողերը եւ այժմ չեն պատկերացնում՝ ինչպես վճարելու պարտքերը։

«Վարկ ունեմ վերցրած։ Ցորեն ունեմ ցանած, կարտոշկա ունեմ։ Ցորենը, կարելի է ասել, հիմնականում չկա, կարտոշկից էլ հույս չկա»,- NEWS.am-ին պատմեց հուսահատված գյուղացիներից մեկը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր այցելել է կարկուտից տուժած համայքններ, խոստացել, որ հանձնաժողով կկազմեն, կգնահատեն վնասի չափերը եւ փոխհատուցման հնարավորությունները։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ