News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Ուր գնա Թամարը այս տարի ամառը» դիլեման կառավարությունում լուծվել է որեւէ տեղ չգնալու օգտին: «Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք»,- տեղեկացրին կառավարությունից:

Ինքը` Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ` խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: «Ծայրահեղ դեպքում կմեկնի Ղարաբաղ, ընդամենը 1 շաբաթով»,- ասացին: Ինչո՞ւ է պլագիատ անում Տիգրան Սարգսյանից, կարող էր առավել օրիգինալ ու հայրենասիրական բան «մտածել»: «Իր իրավունքն է` ուր գնալ»:

Տեղեկացանք նաեւ, որ գործող վարչապետը, ի տարբերություն նախորդ վարչապետների, չի հրահանգել յուր կաբինետին` Թուրքիա գնալ չկա, զի նման մոտեցումն ապազգային է: Դա հայրենասիրության պակաս չէ՞՝ կատակեցինք մենք: «Չէ»,- ասացին»:

Տպել
Ամենաշատ