News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոստովանել է, թե երբեք չէր պատկերացնի, որ իրենց ազգային հավաքականը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կարող է նման ջախջախիչ պարտություն կրել: Պետության ղեկավարն այս մասին պատմել է CNN-ի լրագրողների հետ զրույցում, հայտնումէ  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Անգամ մղձավանջային երազում նման բան չէի պատկերացնի: Երբեք նման դաժան մղձավանջ չէի տեսել երազում»,- ասել է Ռուսեֆը՝ հավելելով, որ խիստ վշտացած է եւ կիսում է երկրպագուների ցավը: Սակայն նախագահը վստահություն է հայտնել, որ Բրազիլիան կարող է հաղթահարել   այս խիստ տհաճ իրավիճակը:

«Կարծում եմ՝ պարտության կսկիծը վանելու ունակությունը բնորոշ է ուժեղ ազգերին»,- ընդգծել է Ռուսեֆը:

Ըստ նրա՝ դաշտում թիմի անհաջողությունը չի կարող փչացնել աշխարհի առաջնությունից բրազիլացիների ստացած տպավորությունը:

Հիշեցնենք, Բրազիլիայի հավաքականը իր պատմության ամենախոշոր պարտությունն էր կրել՝ Գերմանիայի հավաքականին պարտվելով 1:7 հաշվով:

Բրազիլիայի նախագահը հայրենակիցներին կոչ է արել «չկոտրվել» ֆուտբոլային պարտությունից հետո

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ