News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր՝ հուլիսի 10-ին, գործադիր մարմնի նիստ չի հրավիրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս շաբաթ ընդհանրապես ԳՄ նիստ չի լինելու, քանի որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Ամերիկայում:

Նշենք, որ նախագահը հուլիսի 5-ին է մեկնել Հարավային Ամերիկա: Նա հուլիսի 6-8-ը պաշտոնական այց եղել է Արգենտինայի Հանրապետությունում, հուլիսի 8-10-ը՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այց կկատարի Չիլիի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ