News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանը Պետական էներգետիկ կորպորացիայի բաժնետոմսերի 1/3-ը մասնավորեցումը թույլատրող օրենք է ընդունել, հաղորդում է RBK-ը:

«Փոքր ՊԷԿ-ի մասին» օրենքը նախատեսում է էներգետիկ մենաշնորհի բաժանումը երկու մասի եւ 2015թ.-ից վերջինիս ակտիվների մոտ 30%-ի վաճառք մասնավոր ներդրողներին, ներառյալ արտադրական հզորություններն ու հանքերը:

«Նոր ժողովրդավարություն» աջակենտրոն եւ «Համահունական սոցիալիստական շարժում» ձախակենտրոն կուսակցությունների վրա հենված կառավարությունը, ի դեմս վարչապետ Անտոնիս Սամարասին, պնդում են, որ ՊԷԿ-ի մասնակի մասնավորեցումը կօգնի ամրապնդել վերջինիս դիրքերը եւ խթանել մրցակցությունը՝ ի նպաստ սպառողների շահերին:

Իր հերթին, ընդդիմադիր կուսակցությունների կողմից աջակցություն վայելող էներգետիկների արհմիությունը իշխանություններից պահանջում է հրաժարվել նման քայլից՝ հայտարարելով, որ մասնավորեցումը կոտնահարի աշխատողների իրավունքները եւ կհանգեցնի սակագների բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ