News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սնանկացած քաղաք Դեթրոյթի արվեստի ստեղծագործությունների հավաքածուն 4,5 մլրդ դոլար է գնահատվել , ասված է նյույորքյան Artvest Partners ընկերության զեկույցում, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ նշվում է, որ եթե հավաքածուն հիմա վաճառքի հանվի, շուկայի վիճակը հաշվի առնելով, հազիվ 2 մլրդ դոլար ստացվի:

Դեթրոյթի վարկատուները պնդում են, որ Արվեստների ինստիտուտի հավաքածուն վաճառել է պետք՝ քաղաքի 18 միլիարդ դոլարի հսկայական պարտքի վերաձեւակերպման շրջանակներում: Մինչդեռ,  շատ փորձագետներ նախազգուշացնում են, որ թանգարանի ամենահարուստ հավաքածուի վաճառքը անհեռատես քայլ կլինի: 

Ի տարբերություն ամերիկյան գեղարվեստական թանագարանների մեծ մասի՝ Դեթրոյթի արվեստների ինստիտուտը  եւ դրա ողջ հավաքածուն, որն ընդգրկում է 60 հազար ցուցանմուշ, պատկանում է քաղաքին, այլ ոչ թե ոչ առեւտրային կազմակերպություններին: Հավաքածուի նմուշների շարքում են Միքելանջելոյի, Կարավաջոյի, Ռեմբրանդտի, Վան Գոգի, Ռենուարի, Պիկասոյի, Սեզանի, Մատիսի աշխատանքները: 

Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 3-ին Դեթրոյթը սնանկ էր ճանաչվել: Դատավորը  վճռել էր, որ քաղաքն ի վիճակի չէ վճարել իր պարտքերը: Այդպիսով, Դեթրոյթը դարձել է ԱՄՆ պատմության ամենախոշոր սնանկացած քաղաքը:

Դեթրոյթը սնանկ են ճանաչել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ