News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը պատրաստ է շարունակել   Գազայի հատվածում  ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունը, քանի դեռ  իսրայելյան թիրախների հրթիռակոծումները չեն դադարել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է BBC-ն:

Ըստ Իսրայելի ռազմավարության, հետախուզության եւ միջազգային հարաբերությունների նախարար Յուվալ Շտայնիցի՝ մոտ է ցամաքային գործողություն սկսելու պահը՝ Գազայի հատվածը ժամանակավոր գրավելու համար:

Ըստ իսրայելյան կողմի՝ Գազայի հատվածից հարյուրից ավելի հրթիռ է արձակվել, որոնցից 80-ը հասել է Իսրայելի տարածք: 20 հրթիռ հաջողվել է որսալ:

Միաժամանակ, իսրայելյան օդային հարձակումների հետեւանքով պաղեստինցի զոհերի թիվն աճում է:

Ըստ Գազայի հատվածի առողջապահական մարմինների՝ 50-ից ավելի մարդ է զոհվել, հիմնականում խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի փախստականների օգնության գործակալությունը Գազայի բոլոր հինգ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել:  Պաղեստինցի գրոհայիններն իրենց հերթին շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Երկու հրթիռ ընկել են Դիմոնի միջուկային ռեակտորի հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ