News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի նարկոկարտելները սկսել են սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրել թմրանյութը ԱՄՆ տեղափոխելու համար:

Ավելի վաղ, 2011թ.-ից սկսած թմրաբիզնեսի ներկայացուցիչները թմրանյութն ԱՄՆ տեղափոխելու համար արտասահմանյան արտադրության, այդ թվում նաեւ իսրայելական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել: Դրանց մի մասը ոչնչացվել են ԱՄՆ-ում, հաղորդում է El Universal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը:

Պարբերականների տվյալներով, անօդաչուների արտադրությունում ներգրավվել են անօդաչու տեխնիկայի արտադրության հետ կապված ձեռնարկությունների աշխատակիցներին: Նարկոմաֆիայի սարքերի հավաքման կետերը գտնվում են Մեխիկո, Կերետարո, Գվադալախարա, քաղաքներում, Նուեւո-Լեոն նահանգում: Հանցագործների կողմից հավաքագրված աշխատակիցները աշխատում են այդ վայրերում հիմնական աշխատանքի հետ համատեղ՝ ընդ որում 2-3 անգտամ շատ գումար ստանալով:

Ավելացնենք, որ 2012թ.-ից ԱՄՆ-ում գրանցվել է անօդաչուների 150 թռիչք. իսկ բացահայտված մեքենաներով տեղափոխվող կոկաինի ընդհանուր քաշը կազմել է մոտ 2 տոննա, հաղորդում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ