News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ եւ հայտնել, որ «Սադախլու» կոչվող շուկայում վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել բուժօգնության դիմած տղամարդուն եւ դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ