News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ն պայմանագիր է ստորագրել Բելառուսին զենիթային С-300 համալիրներ անհատույց տրամադրելու մասին, Մինսկում MILEX-2014 ցուցահանդեսում հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության  փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ այս պահին պայմանագրին ծանոթանում է բելառուսական կողմը: Բիրյուլինը չի հստակեցրել, թե քանի  С-300 են նվիրելու Բելառուսին:

Ռուսաստանը եւ Բելառուսը ՀՕՊ  միասնական տարածաշրջանային համակարգի ձեւավորման համաձայնագիր էին ստորագրել 2009 թ. փետրվարին: Այս համակարգը պետք է  կազմի ԱՊՀ ՀՕՊ Արեւելաեվրոպական գոտու հիմքը: 2012 թ. վերջին ծրագրվել էր կիրառել Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական ՀՕՊ-ի կառավարման  թվային համակարգ, որի կառավարումն իրականացվելու է ավտոմատացված ռեժիմով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս-բելառուսական միասնական ՀՕՊ համակարգում ընդգրկվելու են նաեւ С-400 եւ «Թոր-Մ2» զենիթահրթիռային համալիրներ, որոնք Բելառուսին են մատակարարվելու արտոնյալ պայմաններով: Ռուսաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբը կարծում է, որ ՀՕՊ համակարգը С-400 16 դիվիզիայի կարիք ունի:  Այդ քանակությունն անհրաժեշտ է Արեւմուտքի թեւավոր հրթիռներից պաշտպանվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ