News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Արմենիա» ԲԿ նախկին բուժքույր Նինա Վարդանյանը այսօր` հուլիսի 10-ին, նստացույց է սկսել  Կառավարության շենքի առջեւ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 65-ամյա կինը արդեն մոտ մեկ ժամ նստած է գետնին։ Նա իր հետ բերել է պաստառ, որին գրել է իր պատմությունը։

Տիկին Նինան լրագրողներին պատմեց, որ 38 տարի «Արմենիա» ԲԿ-ում որպես բուժքույր աշխատելուց հետո իրեն ազատել են «անօրինական ձեւով». նախ հարկադիր պարապուրդի են ուղարկել, իսկ երբ ինքը պահանջել է պարապուրդի համար վճարել իրեն, հեռացրել են։

«Ես պահանջում եմ 2005-ից առ այսօր նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցում եւ աշխատանքային գրքույկս, որ հարամել են, թող վերականգնեն»,-ասաց Նինա Վարդանյանը։

Տիկին Նինան պահանջում էր, որ իրեն լսի անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետը կառավարություն մտնելիս մոտեցավ, լսեց կնոջը, խոստացավ ընդունել, բայց կոնկրետ ժամանակ չնշեց։

«Այսպես շարունակելու եմ նստել, մինչեւ պարոն վարչապետը ընդունի ինձ»,-ասաց Նինա Վարդանյանը։

Այս պահին 65-ամյա կինը շարունակում է նստացույցը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ