News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պարբերաբար հայտարարում է, որ հակամարտությունների կարգավորման համար առաջնահերթ կարող է լինել միայն խաղաղ մոտեցումը եւ ուժային լուծման անթույլատրելիությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ այդ հայտարարությունները նաեւ քողարկված մեսիջ են Ադրբեջանին, որն անդադրում կրկնում է ղարաբաղյան հարցի կարգավորման համար ուժ կիրառելու հնարավորության մասին:

Նշենք, Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած առիթ օգտագործում է ռազմատենչ եւ հակահայկական հայտարարություններ հնչեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ