News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացել է «Հայաստան-ՆԱՏՕ: Նորագույն պատմություն» գրքի շնորհանդեսը:

Գիրքը 2008թ. հրատարակված «Հայաստանը-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ» գրքի լրամշակված տարբերակն է եւ նվիրված է Գործընկերության հանուն խաղաղության ծրագրերի շրջանակներում 20-ամյա համագործակցությանը: Գիրքը լույս է տեսել համատեղ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության վարչության եւ «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից: Այսօր՝ հուլիսի 10-ին «Տրանսատլանդյան նախաձեռնությունների հայկական կենտրոնի նախագահ Արա Թադեւոսյանը, գիրքը գնահատականներ չի տալիս՝ միայն գործողություններ, իսկ եզրահանգումները թողնվում է  ընթերցողին»:

Դաշինքի ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլիի խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում: Այս գրքի հրապարակման նպատակը Դաշինքի գործունեության  մասին ավելի շատ տեղեկատվության տրամադրումն է:

«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցությունը կառուցողական է համարում: Հարաբերությունները կառուցված են ազնիվ եւ ուղիղ երկխոսության վրա: Մենք հարգում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները», - ընդգծեց է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բոլորովին պարտադիր չէ միշտ համաձայնվել այն ամենի հետ, ինչ ՆԱՏՕ-ն է անում, լավ երկխոսությունը ենթադրում է նաեւ քննադատական հարաբերություն:

Իր հերթին, ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ հայկական կողմը դրական է գնահատում Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրերին: Նա նշել է, որ կողմերն ակտիվորեն համագործակցում եւ խորհրդատվություններ են իրականացնում, Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելությանը: ՆԱՏՕ-ի օժանդակությունը չի սահմանմափակվում միայն ԶՈՒ-ի բարեփոխման աջակցությամբ, այն նաեւ ընդլայնվում է այլ ոլորտներում: Օրինակ, ՆԱՏՕ-ի օգնությամբ, ՀՀ ԱԻՆ-ում հաջողությամբ գործարկվել է արձագանքման կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ