News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում գյուղացիների բողոք-դժգոհությունները լսելուց  ու կարկատահրված դաշտերն ուսումնասիրելու հետո, հուլիսի 9-ին այցելեց Համբարյանների տուն, որոնք սեղանները գցած պատրաստվում էին ժամկետային ծառայության ճանապարհել իրենց որդուն՝ Կարեն Համբարյանին։

Վարչապետն ընդգծեց, որ թեեւ ժամանակը սուղ է, բայց կընդունի երիտասարդի ծնողների հրավերքը եւ կարճ ժամանակով կայցելի նրանց տուն։

Հովիկ Աբրահամյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկին ու հորդորեց «դուխը չգցել»։

«Քեզ բարի ծառայություն եմ ցանկանում։ Դու իմացի, որ կարեւոր գործի ես գնում՝ հայրենիքը պաշտպանելու։ Մենք եղել ենք հենակետերում, մեր զինվորները շատ մարտական են տրամադրված»,- ասաց վարչապետը, իսկ Կարենի ծնողներին մաղթեց համբերություն։

Տպել
Ամենաշատ