News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կոշտացնում է Թբիլիսիի հանդեպ դիրքորոշումն ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի ձերբակալության պատճառով եւ սպառնում է դադարեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը հանելու շուրջ բանակցությունները: Հուլիսի 9-ին տարաձայնությունները վերածվել են Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչի եւ Վրաստանի Եվրաինտեգրման հարցերի նախարարի միջեւ հրապարակային բանավեճի:

Նախարար Ալեքսի Պետրիաշվիլին Facebook սոցիալական ցանցի իր էջում հեգնանքով է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը, որով վերջինը մտահոգություն էր հայտնել Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի ձերբակալության շուրջ: «Իսկ գուցե Ֆրանսիային հանե՞ն Եվրամիությունից Սարկոզիի ձերբակալության պատճառով»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «Коммерсант»-ը:

Ի պատասխան Թբիլիսիում ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Դմիտրովը հանդես է եկել չափազանց կոշտ հայտարարությամբ՝ վրաց իշխանություններին կոչ անելով «անսալ ԵՄ կարծիքին՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար»:

«Ֆրանսիային, իհարկե, չեն հանի Եվրամիությունից,- վստահեցրել է ԵՄ դեսպանը:- Սակայն նույն վստահությամբ չեմ կարող ասել, որ Վրաստանի համար երաշխավորված է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեց, սակայն, ի տարբերություն Մոլդովայի, Բրյուսելը հետաձգեց Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ