News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի  ներկայացուցիչը խուսափել է պատասխանել ՀԱՊԿ երկրների եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների խորացման Մոսկվայի հնարավոր արձագանքին:

Այսօր՝ հուլիսի 10-ին, ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող  Դեսպինա Աֆենտուլային հարց տրվեց՝ արդյո՞ք Դաշինքը չի անհանգստանում, որ Մոսկվան կարող է ստիպել ՀԱՊԿ երկրներին դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ բոլոր երկրները իրենք են որոշում ՆԱՏՕ-հետ համագործակցության մակարդակը:

Փոխարենը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը օգտվեց Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին խոսելու հնարավորությունից: Մեծ անհանգստություն հայտնելով՝ դաշինքի ներկայացուցիչը կտրուկ հայտարարեց, որ Ռուսաստանի գործողությունները պետք է դատապարտվեն, իսկ ՆԱՏՕ-ն, իր հերթին, կշարունակի աջակցել իր գործընկեր Ուկրաինային:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը», - հայտարարեց Դաշինքի ներկայացուցիչը: Նրա խոսքով, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին, ապա դրանք պարզապես չկան, հետեւաբար, այդ ուղղությամբ նորություններ եւս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ