News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բիրմինգhեմի Ասթոն համալսարանի անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Մեթյուզը, ով ավելի հայտնի է՝ որպես 1996թ. Շնոբելյան մրցանակակիր, հորինել է՝ ինչպես կարելի է խուսափել ականջակալների հաղորդալարերի  հանգույցից:

Դրա համար պետք է ամուր միացնել յուրաքանչյուր ականջակալից ելնող հաղորդալարերը, իսկ հետո շղթայել դրանք մալուխով: Մեթյուզի կարծիքով, այստեղ լուծվում է Մերֆիի օրենքը հաղորդալարերի համար. այն մանեը, ինչը կարող է խճճվել, խճճվում է, հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Մեթյուզը խնդրել է Քովենթրի քաղաքի դպրոցականներին փորձարկել այդ հնարքը, ովքեր 12 հազար փորձարկում են իրականացրել 55-183 սմ երկարությամբ ականջակալների հետ:

Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ ականջակալների վերջավորության պարզ միացումը միմյանց հետ իրականում հանգեցնում է դրանց խճճման հավանականության կրճատմանը:

Մեթյուզի եզրահանգումները գրավել են ԴՆԹ-ի հետ աշխատող կենսաբանների ուշադրությունը: ԴԲԹ-ի մոլեկուլները իրենց ձեւով թել են հիշեցնում, սակայն դրանց վրա երբեմն օղակներ են գոյանում, ինչը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել: Որոշ դեպքերում հանդիպում են նաեւ միացած վերջավորություններով ԴՆԹ-ի մոլեկուլների հանգույց: Մեթյուզը ենթադրում է, որ բնությունը հոգացել է նման մեխանիզմի մասին՝ ԴՆԹ մոլեկուլների խճճվելը կանխման նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ