News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Իրանը ցանկանում են զբոսաշրջիկներ ներգրավել մեկը մյուսից եւ երրորդ երկրներից: Այս նպատակով կողմերը Զբոսաշրջության ոլորտում փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիրը են պատրաստել: Այդ նախագիծը այսօր՝ հուլիսի 10-ին, հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից: 

Հուշագիրը նախատեսում է համագործակցություն արտաքին շուկաներում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում տարածաշրջանային զբոսաշրջային երթուղիների (Իրան-Հայաստան) առաջխաղացման ոլորտում: Հայաստանն ու Իրանը պատրաստվում են ակտիվացնել տուրիստական հոսքերը միմյանց միջեւ: Այդ նպատակով կողմերը ցանկանում են բարենպաստ պայմաններ ստեղծել տուրօպերատորների միջեւ համագործակցության համար:

Նշենք, որ Հայաստանում, իրանցի տուրիստների հոսքերն ավելանում են հիմնականում Նովրուզի ժամանակ, (մարտի վերջ) սակայն վերջին 2-3 տարիներում Իրանում ֆինանսական վիճակի հարաբերական վատթարացման հետեւանքով դրանց թիվը որոշակիորեն կրճատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ