News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելությունում ավանդ ներդրած 21-րդ երկիրն է: Այս մասին հուլիսի 10-ին   «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:

Ըստ նրա՝ անկախության շրջանի ամենասկզբից  Հայաստանը դրսեւորել է  ՆԱՏՕ-ի հետ կառուցողական համագործակցություն հաստատելու իր ձգտումը:  Դիվանագետն ընդգծել է Կոսովոյում (KFOR) եւ Աֆղանստանում (ISAF) ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ունեցած ավանդը: «Հայաստանը լուրջ է ընկալում համագործակցության բոլոր հնարավորությունները եւ շարունակում է օգտագործել այդ հնարավորություններից յուրաքանչյուրը», - ընդգծել է Քեթրին Լիչը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի փոխգործակցության ներկայիս մակարդակին՝ դիվանագետը հիշատակել է ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության խորհրդի մասին՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունները վերափոխելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ