News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ուրուգվայը կհամագործակցեն սպորտի բնագավառում: Համապատասխան համաձայնագիրը հավանության է արժանացել Գործադիրի հուլիսի10-ի նիստում:

Կողմերը պարտավորվում են խթանել երկու երկրների սպորտի ազգային ֆեդերացիաների միջեւ ուղղակի կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ մարզիկների եւ փորձագետների պատվիրակությունների փոխադարձ այցեր իրականացնել: Մասնավորապես, նախատեսվում է փոխադարձ պարբերական այցեր կազմակերպել երկու երկրների սպորտային համալիրներ եւ հաստատություններ, ինչպես նաեւ համատեղ դասընթացներ անցկացնել մարզիչների համար:

Նշված միջոցառումներն անցկացվելու են հաշվի առնելով կողմերի ֆինանսական հնարավորությունները: Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորում համաձայնեցվելու է ըստ անհրաժեշտության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ