News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի հունիսին Երեւանի կենդանաբանական այգին միացել է «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» անվանումը կրող համաշխարհային նախաձեռնությանը, որի ժամանակ հատուկ կարիքներով եւ առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում այգի եւ ընդունում որպես հատուկ հյուրեր:

Երեւանի կենդանաբանական այգին այդ օրը հյուրընկալել է ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը ավելի քան մեկ միլիոն դրամ է նվիրաբերել երեխաներին, որի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել երեխաներից 6-ի երազանքները:

Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերը հատուկ իրենց համար մշակված շրջայց կատարել են կենդանաբանական այգում` անմիջականորեն շփվելով կենդանիների եւ դրանց խնամողների հետ:  

Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ  դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավորներ: Հունիսի 28-ին՝ օրվա վերջում երեխաներին են հանձնվել «Երազանքի իրականացման հավաստագրեր» եւ նվեր-փաթեթներ: «Երազանքի իրականացման հավաստագրերը» փոքրիկներին խոստացել են, որ իրենց երազանքները կիրականացվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

«Երազանքի գիշեր Երեւանի կենդանաբանական այգում» նախաձեռնությունն իրականացրել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

Տպել
Ամենաշատ