News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի Banco Espirito Santo խոշորագույն բանկը, հնարավոր է հայտարարի իր անվճարունակության մասին, հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը՝ վկայակոչելով Diaro Economico պորտուգալական պարբերականը:

Լրատվամիջոցների տեղեկություններով, բանկը բանակցություններ է վարում վարկատուների հետ, եւ դրանց տապալման դեպքում ստիպված կլինի հայտարարել պարտքերը մարելու իր անկարողության մասին եւ դիմել իշխանությունների օգնությանը:

Բանկի խնդիրների մասին դեռ անցած շաբաթ է հայտնի դարձել, երբ վերջինս բաց է թողել պարտատոմսերի վճարումը:

Աճուրդին Banco Espirito Santo բաժնետոմսերը 15%-ով արժեզրկել են: Espirito Santo Financial Group գլխամասային ընկերության բաժնետոմսերի վաճառքը կասեցվել է Լյուքսեմբուգի բորսայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ