News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի երեխաների կեսից ավելին՝ 56%-ը, տարատեսակ ֆունկցիոնալ խանգարումներ ունի եւ առողջության երկրորդ խմբին է պատկանում: Եվս 32%-ը կա՛մ տառապում են խրոնիկ հիվանդություններով, կա՛մ հաշմանդամ են: Եվ միայն երեխաների 12%-ն առողջության առաջին խումբ ունի: Այս մասին գրում է Росбалт-ը՝ մեջբերելով Պետերբուրգի առողջապահական հանձնաժողովի գլխավոր մանկաբույժ Անատոլի Սիմախոդսկին:

Մասնագետի խոսքով, երեխաների 30%-ը հաշմանդամություն է ձեռք բերել ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով: Դրանք նաեւ դեպքերի կեսից ավելիի պարագայում մահվան ելք են ունենում:

Ավելի վաղ դրա հետ կապված «ՌԴ երեխաների առողջության պահպանման մասին» օրենքի նախագիծ էր մշակվել: Մասնագետների համոզմամբ, այն կարող է օգնել արտոնագրման նորմեր սահմանել ոչ միայն բժշական, այլեւ մանկական այլ հաստատությունների բժիշկների համար, ինչպես նաեւ ծնողների պատասխանատվության դրույթ սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ