News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական Canli haber կայքը հրապարակում է ներկայացրել Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըքյոյի (Վագըֆ) մասին՝ կոչ անելով այցելել այդ գյուղ:

«Թուրքիայի միակ հայկական գյուղը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում, Մուսա լեռան լանջերին: Այն 30 կմ է հեռու Սիրիայի սահմանից: Բացի այն, որ գյուղում միայն հայեր են ապրում, գյուղի մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այնտեղ զբաղվում են օրգանիկ գյուղատնտեսությամբ:

Գյուղը օրգանիկ մրգեր արտահանելով միայն 2004 թվականին Թուրքիային ապահովել է 1 մլն եվրո եկամուտով: Վագըֆ գյուղը պարգեւատրվել է նաեւ Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից՝ հասարակական սպորտային ակտիվության մրցանակով:

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1997 թվականին ամբողջական վերանորոգման է ենթարկվել եւ ստացել այսօրվա տեսքը: Այդ եկեղեցում գյուղի հայ բնակչությունն ամեն տարի շարունակում է նշել Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, Սուրբ Աստվածածնի տոնը:

Գեղեցիկ տեսարան ունեցող, օրգանիկ մրգեր ունեցող եւ ավանդույթները շարունակող գյուղը սպասում է այցելուների»,-գրել է Canli haber կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ