News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանացի գիտնականները մարդու մաշկի վրա հոտառական ընկալիչներ են հայտնաբերել, որոնք որոշ հոտերի հետ շփվելիս ստիպում են բջիջներին տրոհվել եւ տարածվել(այդ կերպ են վերքերը վերականգնվում):

Մարդու քթի մեջ նմանատիպ ավելի քան 350 ընկալիչ կա, որոնք տարբեր բույրեր են ընկալում: Նմանատիպ բջիջներ կան ներքին օրգաններում(սիրտ, լյարդ, աղիքներ), սակայն գտնել եւ ուսումնասիրել դրանք բավական բարդ է: Ուստի Բոհումում գտնվող Ռուրի համալսարանից Հանս Հաթի լաբորատորիայում որոշել են ուսումնասիրել, թե ինչպես են հոտերին արձագանքում կերատինոցիտները՝ բջիջներ, որոնք մաշկի վերին շերտի հիմնական մասն են կազմում:

Գիտնականները պարզել են, որ սանդալորի բույրը կապված է «OR2AT4» ընկալիչի հետ: Սակայն այն, ի տարբերություն քթի հոտառական ընկալիչների, ուղեղին ազդակներ չի ուղարկում, այլ ստիպում է կերատինոցիտներին տրոհվել ու տարածվել: Ուստի հենց այդ գործընթացների շնորհիվ վերականգնվում է վնասված մաշկը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Բջիջների եւ սանդալորի շփման շնորհիվ հինգ օրվա ընթացքում տրոհման արագությունը 32 տոկոսով աճել է, իսկ տարածման արագությունը՝ մոտ երկու անգամ:

Ինչպես նշվում է, հոտառական 150-200 ընկալիչ, որոնք հայտնաբերվել են քթից դուրս, մեծ հնարավորություններ են տալիս բժշկական փորձերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ