News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կանադայի Կոլորադոյի համալսարանի գիտնականները նախապատմական ժամանակաշրջանի ամենափոքր ոզնին են հայտնաբերել: Հայտնի է, որ կաթնասունները Երկրի վրա ապրել են 52 մլն տարի առաջ:

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում անցկացված պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենափոքր նախապատմական ոզնու մնացորդները: Կենդանու երկարությունը շուրջ 5 սմ է եղել: Սակայն չի հաջողվել պարզել, արդյո՞ք ոզնին փշեր ունեցել է, ինչպես իր ժամանակակից ցեղակիցները:

Մասնագետների խոսքով, նախապատմական փոքրիկ ոզնին սնվել է միջատներով եւ բույսերի սերմերով: Նոր հայտնագործությունը կոչել են Silvacola acares տեսակ:

Ըստ Vladtime-ի, մեր ժամանակներում ամենափոքր ոզնիները համարվում են աֆրիկյան թզուկ ոզնիները, բայց նույնիսկ նրանք 4 անգամ ավելի խոշոր են հայտնաբերված նախնիից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ