News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացել, որ Կապան - Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-2 ավտոճանապարհի Քաջարան - Կապան հատվածում (12-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 31SO459 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 3 մ բարձրությունից ընկել ձորը, ինչից վարորդ Ա. Գ. արգելափակվել է ավտոմեքենայում, իսկ ուղեւոր Ն. Ա.-ը (ծնվ. 1994թ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Գ.-ին, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:

Բժիշկները Ն.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Գ.-ին՝ ծանր:

Տպել
Ամենաշատ