News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ կքննարկի տնտեսության, ներդրումների, արդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, երկու երկրների վարչապետները նախատեսում են քննարկել եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբրահամյանը նախատեսում է նաեւ ծանոթանալ օլիմպիական գյուղի ենթակառուցվածքներին: ՀՀ վարչապետի հետ Սոչի կայցելեն նաեւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ֆինանսների, էնեգետիկայի, առողջապահության նախարարները, ինչպես նաեւ Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ