News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանական դիվերսիան հաստատող նոր լուսանկարներ է հրապարակել:

ԼՂՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեւան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաեւ մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաեւ վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ էր հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ազերի դիվերսանտներից խլված զենքերը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ