News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Ասյ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հիմա Վարշավայում եմ: Համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, կիսում են ընդհանուր տեսլականը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությանն ուղղված համատեղ ջանքերի համար»,-հայտարարել է Ուորլիքը:

Ավելի վաղ նա գրել էր, որ լքում է Վաշինգթոնը՝ հանդիպելու համար ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ: Նա նաեւ հավելել էր, որ «ստատուս-քվոյի պահպանումը գնալով վտանգավոր է դառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ