News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` Երեւան քաղաքի եւ նրա վարչական շրջանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում եւ Ստեփանակերտի, եւ ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա:

Քննարկվել են նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ