News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անգլիայում գերազանցվել է կրիաների վազքի՝ վերջին 37 տարվա ընթացքում հաստատված ռեկորդը: Նոր չեմպիոն է դարձել Բերթի անունով կրիան, ով եզակի արդյունք է ցուցադրել:

Կրիան սահմանված 5.48 մետր տարածությունն անցել է 19.59 վայրկյանում: Այդպիսով, նրա արագությունը կազմել է գրեթե 1 կմ/ժ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:

1977 թվականին սահմանված նախորդ ռեկորդը կազմել է 5.48 մետր՝ 43.7 վայրկյանում կամ 0.45 կմ՝ մեկ ժամում:

Բերթին մասնակցել է Անգլիայի հյուսիսային Դարեմ քաղաքում անցկացված մրցույթին: «Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ կրիան ունակ է այդքան արագ վազել»,- հայտարարել է կենդանու տերը՝ Մարկո Կալցինին: Այժմ Բերթին, ում The Sun պարբերականը կոչել է «Կրիաների աշխարհի Հուսեյն Բոլթ», մեկնում է միջազգային ցուցադրական շրջագայության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ