News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է Իրաքում 250 սունի ապստամբների նկատմամբ հաշվեհարդարի մասին. ըստ իրավապաշտպանների`զանգվածային սպանության պատասխանատվությունը կրում են երկրի բանակը եւ ինքնապաշտպանության ջոկատները, փոխանցում է, BBC-ի ռուսական ծառայությունը:

 HRW-ում նշում են, որ զինվորական ղեկավարությունը կարող էր այդ քայլը ձեռնարկել`ի  պատասխան հյուսիսից «Իրաքի եւ Շամի իսլամական պետության» սունի գրոհայինների հարձակման:

Կազմակերպությունում վստահ են, որ Իրաքի բանակը, որի զինվորների մեծամասնությունը շիաներ են,  հունիսին զանգվածային սպանություն էին իրականացրել վեց բնակավայրերում:

Human Rights Watch –ը հիշեցնում է, որ ռազմագերիների սպանությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ