News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է Քառնեգիի եվրոպական կենտրոնի կայքում հրապարակված տվյալ հաստատության հրավիրված գիտնականի հոդվածը էական կրճատումներով:

«Ռուսաստանը եւ ԵՄ-ը բաց կոնֆլիկտի մեջ են ներքաշվել: Սակայն, որքան էլ տարօրինակ է, ԵՄ-ը երբեք մտադիր չի եղել աշխարհաքաղաքական դիմադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Ընդհակառակը, դա կարծես թե երազում է արել: Բայց հիմա երկու կողմերի համար էլ ռիսկերը շատ մեծ են նահանջելու համար: Երկու կողմերն էլ կոնֆլիկտը կենսականորեն կարեւոր են համարում, եւ այն խարխլում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի փխրուն հարաբերությունները:

Ռուսաստանի հետ այս կոնֆլիկտում վտանգված են ԵՄ-ի երկու կենսականորեն կարեւոր շահերը: Առաջինը, կայուն եւ բարգավաճ հարեւանություն արեւելքում: Երկրորդը, Ռուսաստանի կողմից հարգանքը Եվրոպայում խաղաղ իրավիճակի վերջնական տաբուի ՝ ուժի կիրառությամբ սահմանների փոփոխության արգելքի նկատմամբ: Բացի այդ, որքան երկար շարունակվի բաց առճակատումը, այդքան չպարտվելու ձգտումը ավելի կարեւոր կդառնա, քանի որ ԵՄ-ի՝որպես միջազգային արենայում միասնական եւ հզոր խաղացողի հեղինակությունը վտանգված է:

Ռուսաստանի համար խաղաքարտին է դրված իր դիրքը՝ որպես գերտերություն, ինչը ռուսական պատկերացմամբ ենթադրում է տիրապետություն հետսովետական տարածքում: Պետություն, որը չի կարող վերահսկել ավելի փոքր եւ ավելի թույլ հարեւաններին եւ դասական ուժային քաղաքականության տեսակետից նույնիսկ տարածաշրջանային տերություն չէ: Ուկրաինայում պարտությունը Ռուսաստանում որպես նվաստացում կդիտարկվի, հատկապես այն բանից հետո, երբ Կրեմլից վերահսկվող ռուսական լրատվամիջոցները , աղմկոտ գովազդում են պատերազմը: Առանց Ուկրաինայի Եվրասիական միության մոսկովյան նախագիծը հազիվ թե թափ հավաքի:

Ուկրաինայի համար պայքարում երկու կողմերն էլ կորցրել են իրենց ու մյուս կողմի մասին պատրանքները: ԵՄ-ը այժմ հասկանում  է, որ իրենց անհրաժեշտ է ամրապնդել արտաքին քաղաքականությունը զգալի ուժով՝ աշխարհում, որը քիչ «հետմոդեռնիստական է», քան կարծում էին եվրոպացիները, աշխարհում, որը միջազգային համակարգը դիտարկում է դասական ուժային քաղաքականության տեսակետից:

ԵՄ-ն նաեւ հասկանում է, որ Ռուսաստանը հետաքրքված չէ այն համագործակցությամբ, որը արդեն երկու տասնամյակ առաջարկում են եվրոպացիները, հիմնականում Գերմանիայի ղեկավարությամբ: Ռուսաստանն, իր հերթին հասկացավ, որ պակաս գրավիչ է իր հարեւան երկրների, հատկապես՝ Ուկրաինայի համար: Եվ Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ երբ ԵՄ-ը բախվում է կենսականորնեն կարեւոր մարտահրավերի հետ, նա կարող է շատ ավելի դաժան հակառակորդ լինել, քան Կրեմլը, հավանաբար, սպասում էր:

Ուժեղ եւ թույլ կողմերի  այս իրատեսական ըմբռնումը  ժամանակի ընթացքում կարող է ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության նոր ձեւերի հնարավորություն ստեղծել, միեւնույն ժամանակ, տերությունները այլ հարցերի շուրջ հակասություններ կունենան:

Այդ համագործակցությունը չի ենթադրի լայն գործընկերության եւ արեւմտյան կառույցներում Ռուսաստանի համակողմանի ներգրվաում, այլ, հավանաբար, կսահմանափակվի հստակ սահմանված ոլորտներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ