News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այդպես էլ չկարողացան հասկանալ «ռազմավարական դաշնակից» եւ «ռազմավարական վասալ» տերմինների տարբերությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Եվրասիական ընտրություն» ակումբի ղեկավար Ռոման Շկոլինի առաջարկին, որը հնչել էր Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այն մասին, թե արդյոք ժամանակ չէ ձեւափոխել Հայաստանի ԱԺ-ում եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովը եւ ձեւավորել Եվրասիական տնտեսական ինտեգրացման հանձնաժողով:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ հայակական կողմի արժանի պատասխանը պետք է լինի առաջարկել փակել Ռուսաստանի պետդումայի հանձնաժողովների կեսը, որպեսզի նման առաջարկ կատարողը գիտացկի իր հայտարարության ցինիզմի ողջ մակարդակը: «Սակայն ես չեմ մեղադրում ռուսական կողմին, թե ինչ-որ շարքային լրագրողներ, փորձագետներ կամ իշխանության որոշ ներկայացուցիչներ կարող են հանդես գալ նման հայտարարությամբ, քանի որ մենք ինքներս ենք թույլ տալիս»,- նշել է Ռուբեն Հակոբյանը: Պատգամավորը նաեւ պատմել է, որ ռուս պատգամավորների հետ վերջին հանդիպման ընթացքում նա եւ հայկական պատվիրակության այլ անդամներ բարձրացրել են ռուսկան կողմի պահվածքի վերաբերյալ հարցը՝ անդրադառնալով ինչպես ռուս հաղորդավարի եւ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի հայտարարությանը, այնպես էլ ռուս որոշ պաշտոնյաների հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է կամ ռազմական հենակետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ