News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արեւելքում 6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից առնվազն երեք մարդ է տուժել։ Այս մասին հայտնել են երկրի գլխավոր հրշեջ վարչությունում, որը ԱԻՆ-ի գործառույթներն է իրականացնում։

Բոլոր երեք տուժածները Ֆուկուսիմայի բնակիչներ են, վնասվածքներ են ստացել հիմնականում աստիճանահարթակի փլուզման հետեւանքով։ Տարերքի հարվածի արդյունքում, որը մինչեւ 20 ամ բարձրությամբ  ցունամի է առաջացրել, ընդհանուր առմամբ տարհանման ենթակա է դարձել 26 հազար մարդ՝ Իվատե եւ Միյագի պրեֆեկտուրաներից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի էներգետիկ ընկերությունների տվյալով՝ ատոմային օբյեկտներից ոչ մեկում արտակարգ իրավիճակներ չեն եղել։ «Ֆուկուսմա-1» վթարային ԱԷԿ-ից անվտանգության նկատառումներով հեռացրել են սպասարկող անձնակազմի անդամներին։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ