News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ներսես Պ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին տուժողի հարազատները հայտնել են, որ Ներսես Պ.-ն վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական տարածքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին:

Տպել
Ամենաշատ