News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանում այսօր՝ հուլիսի 12-ին, տեղ է ունենում տեղական կառավարաման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 8 քաղաքապետ եւ վարչությունների 13 ղեկավար:

Քաղաքապետ կընտրեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Մցխեթիում, Գորիում, Թելավիում, Օզուրգետիում, Բաթումի եւ Փոթիում, հաղորդում է «Վրաստան Online»-ը:

28 ընտրական շրջաններում երկրորդ փուլի ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1 715 514 մարդ:

Հուլիսի 12-ի ընտրությունների համար տպագրվել է 1 605 000 քվեաթերթիկներ, որոնցից 5050-ը՝ ադրբեջաներենով:

Ընտրությունների երկրորդ փուլին կարող են հետեւել հունիսի 15-ի ընտրություններին գրանցված դիտորդական եւ լրատվական կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ