News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Նավթոգազը» կանջատի պարտապանների գազամատակարարումը: Մասնավորապես ընկերությունը հանձնարարել է անջատել «Կիեւէներգո» ԲԲԸ-ի գազամատակարարումը, բացառությամբ ՏԷՑ -5-ի եւ ՏԷՑ -6-ի, որտեղ սպառումը սահմանափակվել է մինչեւ տեխնոլոգիական նվազագույնը:

Անջատումների ցուցակում են հայտնվել նաեւ 1,8 մլրդ գրիվեն պարտավոություն ունեցող «Խարկովսկայա ՏԷՑ-3», «Պոլտավաօբլեներգոն» (պարտքը ՝ 602 մլն գրիվեն) եւ եւս 33 ուկրաինական ձեռնարկություններ, հաղորդում է Informing.ru-ն:

Նշենք, որ նախօրեին Կիեւում պատասխանատու պետպաշտոնյաները հայտարարել են ձմռանը բնակարաններում նորմատիվ ջերմաստիճանը 2 աստիճանով իջեցնելու նպատակահարմարության մասին:

Հիշեցնենք նաեւ, որ փորձագետների կարծիքով, գազի եւ էլեկտրականության հովհարային անջատումը սպասվում է աշնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ