News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Կոստանայ մարզում փնտրում են Կատյա անունով երեքամյա արջուկի: Ինչպես հաղորդում  է «Ինտերֆաքսը», ղազախստանցին 1 տարի առաջ պարտք է վերցրել՝ որպես գրավ թողնելով իր արջին եւ թաքնվել:

«Տղամարդը իր ծանոթից պարտքով գումար է վերցրել՝ որպես գրավ թողնելով արջին, եւ արդեն երկրորդ տարին է, չի հայտնվել: Կատյան ապրում է տերերի ամառանոցում», - պատմել են անտառային եւ որսորդական տնտեսության տարածքային տեսչությունում:

Արջի ներկայի տերերը նրա համար վանդակ են սարքել եւ գոյատեւելու համար ընդունելի պայմաններ ստեղծել: Ընդ որում, նրանք չեն կարող կենդանաբանական այգի կամ կրկես փոխանցել քանի որ կենդանու փաստաթղթերը անհետացած տիրոջ մոտ են:

«Պետք է միայն նրան գտնել: Փնտրել ենք բարեկամների միջոցով, սակայն ապարդյուն: Կարծում ենք, որ նա հավանաբար Ռուսաստան է մեկնել: Ոստիկանությանն արդեն տեղեկացրել ենք: Թող վերադարձնի փաստաթղթերը, եթե կենդանին նրան պետք չէ, եւ այդ ժամանակ Կատյային հնարավոր կլինի փոխանցել կենդանաբանական այգի կամ կրկես», - նշել է անտառային տնտեսության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ