News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը ավելի ծանր վիճակում է, քան 1915թ Հայոց ցեղասպանությունից առաջ,  Հայաստանի նախագահը պետք է հրաժարական տա: Այս մասին, այսօր՝հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Այս պահին երկրում խուճապի եւ անհանգստության հիմքեր կան, եւ այս ամենը կանխելու ամենակարճ ճանապարհը այն է, որ նախագահը հրաժարական տա: Սերժ Սարգսյանը եւ  իր թիմը պետք է անմիջապես հրաժարական տան եւ ասեն՝ մեր ուղղությունը ձախողվեց»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի պատկերացմամբ,  նախագահի հրաժարականից հետո ճիշտ կլինի, որ իշխանության գան եվրոպամետ ուժեր.«Պետք է վարչապետ լինի խոստումնալից  եւ լինի եվրոպական կողմնորոշմամբ: Վարչապետը կդիմի հակառակորդին եւ այլ երկրներին, որպեսզի իշխանափոխությունից հետո՝ առաջիկա քառասուն օրը, հարգալից վերբերմունք ցուցաբերեն Հայստանին նկատմամբ, քանի որ անցումային շրջան է լինելու» :

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ պետության ղեկավարը պարտավոր է հրաժարական տալ, թեկուզ սեփական արժանապատվության համար: 

«Մեր իշխանությունները կես ճանապարհին հրաժարվեցին Եվրոպական միության հետ սերտացող հարաբերություններից, դա կապում էին անվտանգության հարցերով, հիմա նախագահը ինքն է խոստովանում, որ մեր անվտանգության տեսակետից Եվրասիական միությունը իրեն չի արդարացնում: Այս անգամ էլ մեզ հարաժարեցրին եւ ստորացրին հետաձգելով: Այսպիսի հրաժարականներ ապրած, ինքն իրենից հրաժարված, որդեգրած քաղաքականությունից հրաժարված, հարեւանների դաշնակիցների հակառակորդների կողմից արդեն արհամարհանքի արժանացող պետության ղեկավարը կարող  է նաեւ անձնական արժանապատվության համար հրաժարական տալ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ