News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք Եմենի Մարիբ նահանգում պայթեցրել են Եմենի արտահանման հիմնական գազատարը, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրը։

Ըստ գործակալության՝ նավթատարով ամեն օր շուրջ 125 հազար բարել նավթ էր հասնում Կարմիր ծովի ափի Ռաս Իսա տերմինալ։

Ըստ տեղի իշխանությունների՝ պայթյունի պատասխանատուն մայրաքաղաք Սանայից արեւելք բնակվող ցեղերն են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պայթյունը տեղի է ունեցել Վադի Օբեյդ թաղամասում, նշում է թերթը: Ավելի վաղ նավթատարը բազմիցս պայթեցրել էին «Ալ Կաիդայի» հետ կապված տեղական  ցեղերի գրոհայինները:

Նավթի արտահանումը տնտեսական հսկայական խնդիրներ ունեցող Եմենի բյուջեի հիմնական եկամուտն է: Նշվում է, որ նավթատարի վրա հարձակումների հետեւանքով երկրի կորուստները միայն 2011թ. Մարտից մինչեւ 2013թ. մարտը  կազմել է 4,75 միլիարդ դոլար:

Եմենում 2011թ. խաղաղ իշխանափոխությունից հետո անկայուն իրավիճակ է պահպանվում:  Չնայած իրավիճակը կայունացնելու իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցներին, երկրի հարավում չեն դադարում  «Ալ Կաիդայի» գրոհայինների ահաբեկչությունները: Գրոհայինների դեմ գործողություններին մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարող բանակին աջակցող հարյուրավոր կամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ