News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանգլադեշցի ագարակատեր Ամջադ Խոսայնը կարել է Գերմանիայի ամենաերկար դրոշը. վերջինիս երկարությունը գերացանցում է 3500 մետրը: Նման կերպով հողագործը ցանկացել է իր աջակցությունը ցույց տալ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած հավաքականին: Դրոշը տեսնելու համար ագարակատիրոջը հյուրընկալվել է Դաքայում գերմանիայի դեսպան Ֆերդինանդ Վայնեն:

Խոսայնի խոսքով՝ նա երկրպագում է Գերմանիայի հավաքականին դեռ 2005թ.-ից, երբ գերմանական դեղի օգնությամբ բուժվել է երկարատեւ հիվանդությունից: Դրոշի աշխատանքներն ավարտին հասցնելու համար ագարակատերը ստիպված է եղել վաճառել իր հողերի մի մասը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ դրոշի ընդհանուր արժեքը գնահատվում է 3 հազար դոլար:

Դեսպանը Խոսայնին դիպլոմ է շնորհել, որտեղ հաստատվում է, որ վերջինս հետայսու Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ֆան-ակումբի ցմահ անդամ է:

Բանգլադեշցու սիրելի թիվը աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Արգենտիանյի հավաքականի դեմ հուլիսի 13-ին՝ կիրակի, բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ