News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ճապոնացի կենդանիների սիրահարները հագուստի ստեղծման նոր մոտեցում են մտածել: Պատռված ջինսերի ստեղծման համար նրանք ներգրավել են կենդանաբանական այգու գազաններին, գրում է The Wall Street Journal-ը:

«Մենք կենդանի բնության պաշտպանության քարոզչության համար պարզ միջոց էինք փնտրում: Ընդ որում, մենք ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը կենդանիների նկատմամբ: Այսպես եւ հղացավ զոոջինսերի գաղափարը», - հաղորդել է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:

Վառ երեւակայություն ունեցող կենդանի բնության սիրահարները սկզբում կապվել են Տոկիոյի կենդանաբանական այգու տնօրինության հետ տեղական վագրերին եւ արջերին նոր խաղալիքներ տրամադրելու համար: Ստանալով համաձայնություն, ձեռնարկողները ջինսե կտորով փաթաթել են ավտոմոմոբիլային անվադողեր եւ մեծ փուչիկներ, իսկ հետո դրանք նետել  գազանների վանդակները, հաղորդում է Lenta.ru

«Նրանք ընդամենը 2-3 ժամ խաղացել են, եւ կտորն արդեն պատրաստ էր», - ասել է Միյամոտոն: Դրանից հետո կենդանիների ատամներով ու եղունգներով մշակված գործվածքը ուղարկել են գործարան, որտեղ եւ կարել են 4 ոճային ջինս:

«Բոլոր կտրվածքները եւ անցքերը ստեղծվել են մաքուրկենդանական բնազդներով», - նշել է նախագծի հեղինակը:

Ջինսե տաբատներից 3-ը օնլայն աճուրդի են հանվել, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 14-ը: Դրանց գինն արդեն գերազանցում է 1.2 հազար դոլարը:Վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել Տոկիոյի կենդանաբանական այգու  բյուջե եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ