News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում թուրքական ամենաազդեցիկ կառույցներից Թուրք-ամերիկյան միությունների ասոցիացիան (ATAA) պատրաստվում է լայնածավալ միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Թուրքական Avrupagazete կայքի փոխանցմամբ՝ Թուրք-ամերիկյան միությունների ասոցիացիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակահայկական միջոցառումների շարք է սկսելու, որոնց հրավիրվել են ԱՄՆ-ում մի շարք հայտնի թուրքեր, այդ թվում Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը:

Միջոցառումների շարքում նաեւ նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հատուկ ծրագրով ամեն նահանգում այցելել հայտնի քաղաքական գործիչներին եւ ներկայացնել դրանք: ATAA-ի ծրագրերի մեջ է նաեւ ինտերնետով եւ սոցցանցերով տարածել թուրքական ժխողական թեզերը, ինչպես նաեւ 1915-ի հետ կապված գրքեր ու հոդվածներ գրողների աշխատանքներում տեղ հատկացնել թուրք գիտնականների տեսակետներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ